ԵԽԽՎ-ում հուլիսյան մարտերի վերաբերյալ փակ քննարկում տեղի կունենա

71

Սեպտեմբերի 10-ին ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովում փակ քննարկում կկայանա հայ-ադրբեջանական հուլիսյան սահմանային լարվածության վերաբերյալ։ Կորոնավիրուսով պայմանավորված՝ քննարկումը կլինի առցանց՝ ինչպես  ԵԽԽՎ բոլոր նիստերը։

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակներից Մոնիթորինգի հանձնաժողովի անդամ են Ռուբեն Ռուբինյանը և Էդմոն Մարուքյանը։ Նրանք 2 ամիս շարունակ ԵԽԽՎ իրենց գործընկերների հետ նամակագրության միջոցով ներկայացրել են իրավիճակը, իսկ այսօր Ադրբեջանի իրենց գործընկերների հետ այդ ամենն անելու են հրապարակավ։

Նիստի ընթացքում ելույթով հանդես են գալու Հայաստանի համազեկուցող Կիմմո Կիլյունենը՝ Ֆինլանդիա, Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Ստեֆան Շեննախը՝ Ավստրիա, Ռոջեր Գյոյլը՝ Մեծ Բրիտանիա։ Նախատեսվում է նաև Էգիդիուս Վարեյկիսի ելույթը, ով նախագահում է ԵԽԽՎ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջև հակամարտությունների ենթակոմիտեն։