Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել. մեկ օրում գրանցվել է 165 դեպք

78

Սեպտեմբերի 14-ի դրությամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 165 դեպք: Դրանց մեծ մասը՝ 106-ը, հաստատվել է Աջարիայում: Ընդհանուր առմամբ, երկրում կա 2392 վարակակիր, համավարակից ի վեր լավացել է 1369 մարդ, մահացել 19-ը:

Նշենք, որ Վրաստանի 6 խոշոր քաղաքներում ՝ Թբիլիսիում, Քութաիսիում, Ռուսթավիում, Գորիում, Զուգդիդիում և Փոթիում, ուսումնական տարվա սկիզբը հետաձգվել է երկու շաբաթով ՝ մինչև հոկտեմբերի 1-ը. դպրոցականներն ու ուսանողները Վրաստանում հեռակա կսովորեն:

Կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճի պատճառով Վրաստանում մտցվում են մի շարք սահմանափակումներ: Թատրոնների և կինոթատրոնների, ինչպես նաև մանկական ժամանցի կենտրոնների բացումը հետաձգվում է առնվազն մեկ ամսով ՝ մինչ նոյեմբերի 1-ը: Արգելվում է 10 և ավելի հոգու մասնակցությամբ հարսանյաց, սգո արարողությունները, հոբելյանները: Փակվել են գիշերային ակումբները: Ինչ վերաբերում է մշակութային և սպորտային միջոցառումներին, ապա դրանք թույլատրվում են միայն բաց տարածքներում,  նման միջոցառումների մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 200 հոգին: