Վրաստանի խորհրդարանի ևս 1 պատգամավոր է վարակվել կորոնավիրուսով

70

«Մեր Վրաստանը-Համերաշխության դաշինք» կուսակցության գործադիր քարտուղար, խորհրդարանական Գեդևան Փոփխաձեի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Այդ մասին կուսակցության մամուլի ծառայությունը հայտնել է Facebook-ում: Փոփխաձեին բարձր ջեմությամբ տեղափոխել են Թբիլիսիի Հանրապետական հիվանդանոց:

«Մեր Վրաստանը-Համերաշխության դաշինքը» Հիվանդությունների վերահսկողության ազգային կենտոնի հետ կոնսուլտացիաներից հետո հավաստում է, որ կուսակցության գործադիր քարտուղար Գեդևան Փոփխաձեի մոտ կորոնավիրուսի ստուգումը դրական արդյունք է տվել»,- հայտարարել են կուսակցությունում:

Մի քանի օր առաջ կորոնավիրուս էր հայտնաբերվել այդ նույն կուսակցության քաղաքական քարտուղար Լևան Գոգիչաիշվիլիի և նրա կնոջ՝ «ՏՎ Պիրվելի» հեռուստաընկերության լրագրողուհի Վիկա Բուկիայի մոտ: Կուսակցության ղեկավարները և նրանք, ովքեր շփվել են ախտահարվածների հետ, գտնվում են ինքնամեկուսացման մեջ: