Գերմանիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

146

Իրանում Գերմանիայի դեսպանը կանչվել է Իսլամական հանրապետության ԱԳՆ:

Արտգործնախարարության Եվրոպայի վարչության պետը խստորեն դատապարտել և Իրանի ներքին գործերին միջամտություն է որակել մահապատժի ենթարկված ըմբիշ Նավիդ Աֆքարիի վերաբերյալ դեսպանատան թվիթերյան գրառումները:

Եվրոպայի վարչության պետը նաև հավելել է. «Իրանի Իսլամական Հանրապետության օրենքներին, կանոնակարգերին և անկախ դատական ընթացակարգերին միջամտությունը որևէ կերպ ընդունելի և հանդուրժելի չէ: Ակնկալվում է, որ Գերմանիայի դեսպանատունը կճանաչի իր դիվանագիտական պարտականությունների չափն ու սահմանը և դրանից դուրս չի գա»: