Ռուսաստանը և Թուրքիա Սիրիայի ու Լիբիայի հարցով հերթական խորհրդակցությունը կանցկացնեն

97

Ռուսաստանը և Թուրքիան սեպտեմբերի 15-16 Սիրիայի ու Լիբիայի հարցով հերթական խորհրդակցությունը կանցկացնեն:

«Թուրքիայի և Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունների միջև Սիրիայի և Լիբիայի հարցերով խորհրդակցությունները կշարունակվեն սեպտեմբերի 15-16-ը Անկարայում `տեխնիկական մակարդակով»,-հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ն:

Նշենք, որ բանակցությունների նախորդ փուլը տեղի էր ունեցել Մոսկվայում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը: Մինչ այդ, Թուրքիայի և Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունների միջև Լիբիայի հարցով խորհրդակցությունները կայացել էին հուլիսի 21-22 Անկարայում: