Ադրբեջանի ՊՆ-ն հերթական կեղծ լուրն է տարածել. Հայաստանը հերքում է

106

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը, հերքելով Ադրբեջանի տարածած հերթական կեղծ լուրը, Sputnik Արմենիային հայտնել է, որ երեկ` սեպտեմբերի 14-ի երեկոյան, հայ–ադրբեջանական սահմանին, ադրբեջանական Թովուզի շրջանի Գաջալի գյուղին հարակից հատվածում ընդհանրապես կրակոցներ չեն արձանագրվել ո՛չ ՀՀ ԶՈՒ–ի, ո՛չ էլ հակառակորդի կողմից։

Նշենք, որ ըստ Ադրբեջանական ՊՆ–ի տարածած հաղորդագության` սահմանի նշված հատվածում, իբր, հայկական կողմից արձակված կրակոցի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել։ Ադրբեջանի ԶՈՒ պատասխան կրակից հետո, հայկական կողմը, իբր, ստիպված է եղել դադարեցնել կրակը։