ՌԴ ԱԳ նախարարի տեղակալն ու Իրանի դեսպանը քննարկել են Ղարաբաղի հարցը

87

Սեպտեմբերի 15-ին Ռուսաստանի արտգործնախարարի՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի հարցերով տեղակալ Անդրեյ Ռուդենկոն հանդիպել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին, կորոնավիրուսի համավարակին, Աֆղանստանի, Բելառուսի, Կենտրոնական Ասիայի, Կովկասի, այդ թվում՝ Վրաստանի և Ղարաբաղի զարգացումներին առնչվող հարցեր։ Պաշտոնյաները շեշտել են Կենտրոնական Ասիայի և Կովկասի հարցերում երկկողմ փոխգործակցության և խորհրդակցությունների անհրաժեշտությունը, ինչպես նաև այդ տարածաշրջանում սպառնալիքներին, այդ թվում՝ ԱՄՆ ազդեցության և ահաբեկչության տարածման վտանգին դիմակայելու անհրաժեշտությունը։