Աուն. Լիբանանը կգլորվի «դժոխքը», եթե չհաջողվի կառավարություն ձևավորել

129

Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտարարել է, որ երկիրը կգլորվի «դժոխքը», եթե չհաջողվի նոր կառավարություն ձևավորել:

«Եթե կառավարություն ձևավորված չլինի, Լիբանանը կարող է դժոխքում հայտնվել»,-հեռուստատեսային ելույթի ժամանակ ասել Աունը:

Լիբանանի նախագահը նշել է, որ ինքն առաջարկել է փոխզիջումային որոշում, որը չի ընդունվել, և իրավիճակը ներկայացրել է մի կողմից շիական կուսակցությունների և մյուս կողմից սուննի վարչապետ Մուստաֆա Ադիբի միջև դիմադրություն:

Նշնեք, որ Լիբանանի կառավարության ձևավորման գործընթացը փակուղում է հայտնվել շիական երկու կուսակցությունների՝ «Հեզբոլլահ»-ի և «Ամալ շարժման» պահանջի պատճառով, որոնք պնդում են, որ ֆինանսների նախարարը պետք է շիա լինի: