Արևելյան Միջերկրականի երկրներն ստորագրել են գազի կազմակերպության ստեղծման համաձայնագիր

111

Արևելյան Միջերկրականի պետություններն ստորագրել են տարածաշրջանային գազի կազմակերպության ստեղծման համաձայնագիր, որի կենտրոնակայանը լինելու է Կահիրեում:  

«2019թ. ստեղծված ֆորումը, որի նպատակն էր ստեղծել տարածաշրջանային էներգետիկ շուկայի ստեղծմանը, առևտրական հարաբերությունների ամրապանդմանը և մասնակից երկրներում պահանջարկի և առաջարկի բավարարմանը: Նոր կազմակերպության նպատակն է ապահովել Արևելյան Միջերկրականի տարածաշրջանից Եվրոպա և այլ պետություններ բնական գազի արտահանումը»,-նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

Նոր տարածաշրջանային կազմակերպության կանոնադրության վրա տեսախորհրդաժողովի ռեժիմով աշխատել են Եգիպտոսի, Իսրայելի, Հունաստանի, Կիպրոսի, Հորդանանի, Պաղեստինի և Իտալիայի Էներգետիկայի նախարարների ներկայացուցիչները: