Իսրայելի կառավարությունը հաստատել է երկու շաբաթով կարանտինը խստացնելու մասին որոշումը

186

Իսրայելի կառավարությունը հաստատել է մեկ շաբաթ առաջ հայտարարված կարանտինը խստացնելու մասին որոշումը, համաձայն որի սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի երկրորդ տասնօրյակն աշխատելու են միայն մթերային խանութները և դեղատները, ինչպես նաև այն արդյունաբերական ձեռնարկությունները, որոնց աշխատանքային ցիկլը հնարավոր չէ կանգնեցնել: Բողոքի ցույցերը և փողոցում աղոթք անելը կթույլատրվի միայն 20 հոգանոց հատուկ «կապսուլաներում»՝ բնակվելու վայրից 1 կմ-ից ոչ ավել հեռավորության վրա:

Վարչապետ Բենյամին Նեթանյահուն կառավարության քվեարկությունից առաջ հայտարարել էր, որ երկրին անհրաժեշտ է «երկու շաբաթով խիստ կարանտին, որպեսզի փրկեն իսրայելցիների կյանքերը, որից հետո կարող է ևս երկու շաբաթ կարանտին հայտարարվել, սակայն ամեն ինչ կախված կլինի հիվանդության ցուցանիշից»:  

Նշենք, որ ըստ Իսրայելի առողջապահության նախարարության տվյալների՝ Իսրայելում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակվել է 6667 մարդ, ընդհանուր թիվը հասել է 200 041-ի, վերջին մեկ օրում մահացել է 31 պացիենտ: Կարանտինի խստացումը հաստատվելու համար մտնելու է խորհրդարան: