Վրաստանի ԱԳ նախարար. Վրաստանի և Ադրբեջանի գործընկերությունը տարեցտարի ընդլայնվում է

142

Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին ընդունել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին, որի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների հարաբերությունները, համատեղ նախագծերն ու ապագայի ծրագրերը: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությանը՝ ընդգծելով, որ աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը:

Զալկալիանին նաև նշել է, որ իրենք կիսում են Ադրբեջանի ԱԳ նախարարի մտահոգությունը Ադրբեջանի և Հայաստանի պետական սահմանին վերջերս տեղի ունեցած լարվածության կապակցությամբ։ Անհրաժեշտ ենք համարում քայլեր ձեռնարկել դեէսկալացիայի ուղղությամբ: Անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը ակտիվորեն ներգրավվի դեէսկալացման գործընթացում»,-ասել է Զալկալիանին:

Նշենք, որ այսօր  Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն առաջին պաշտոնական այցն էր կատարել Վրաստան, որի շրջանակում հանդիպելու է Վրաստանի նախագահին, վարչապետին, ԱԳ նախարարին, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարին, ինչպես նաև խորհրդարանի փոխխոսնակին և պատգամավորներին: