ՀՀ ՊՆ. «Հայկական կողմը խոցել է հակառակորդի 2 ուղղաթիռ և 3 ԱԹՍ»

1056

Հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում, ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Ամբողջ պատասխանատվությունը Ադրբեջանի ռազմաքաղքական ղեկավարության վրա է: Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ: Մարտերը շարունակվում են», — տեղեկացրել է նա:

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր` «հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել»: