Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ և Վրաստանի ԱԳ նախարարների

86

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել է, որ արտերկրում ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունները աշխատում են արտակարգ ռեժիմով: Մեր միջազգային գործընկերները՝ բազմակողմ և երկկողմ մակարդակով, տեղեկացված են Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով տսեղծված իրադրության, հայկական կողմերի գործողությունների և գնահատականների մասին:

ԱԳ նախարար Մնացականյանը մշտական կապի մեջ է և հեռախոսազրույցներ է ունենում իր գործընկերների, այդ թվում՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալանիի հետ: