Սիրիական աղբյուր. Սիրիայից Արցախի սահման բերված 81 ահաբեկիչ է սպանվել

1725

Սիրիայի Աֆրին քաղաքի մարդու իրավունքների կազմակերպությունը հայտնում է, որ թուրքամետ 4000 ահաբեկիչներ են տեղափոխվել Արցախի դեմ սանձազերծված պատերազմական գործողություններին։ Կազմակերպության տվյալներով՝ հայկական բանակի գործողությունների արդյունքում 81 ահաբեկիչ է սպանվել։ Կազմակերպության հրապարակումում ներկայացվում են նաև անձնական տվյալներ և կոնկրետ թվեր։