Այս հակամարտությունում Թուրքիան ադրբեջանական կողմի դրդիչն է. Զատուլին

1410

Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը «Նորությունների ազգային ծառայությանը» (НСН) տված հարցազրույցում նշել է, որ այս հակամարտությունում Թուրքիան ադրբեջանական կողմի դրդիչն է, և չի բացառվում, որ վերջին ամիսներին համատեղ զորավարժությայն կիրառված ռմբակոծիչները կիրառվել հայկական բանակի դեմ:

«Ոչ վաղ անցյալում Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններ անցկացվեցին Ադրբեջանի տարածքում: Հնարավոր է, որ մնացած սարքավորումները, ներառյալ F-16 կործանիչ-ռմբակոծիչները, կարող են օգտագործվել հայկական բանակի դեմ մարտերում»,-ասել է ԱՊՀ հարցերով կոմիտեի առաջին փոխնախագահը:

Հարցին, թե արդյոք ռուսական կողմը կարող է միջամտել իրավիճակին՝ Զատուլինը պատասխանել է, որ հակամարտության մեջ Ռուսաստանի միջամտությունը դեռևս չի դիտարկվում, սակայն Գյումրիում ռուսական բազայի ակռայությունը երաշխավորն է այն բանի, որ ռազմական գործողությունները չպետք է ընդլայնեն մասշտաբները:

«Եվ մեր բոլոր հնարավորությունները պետք է բերվեն լիարժեք մարտունակության, որպեսզի ոչ մեկի մտքին չգա սրել հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում: Իսկ այս հակամարտությունը վտանգավոր է նրանով, որ կարող է ապակայունացնել ողջ Կովկասը»,-ասել է Զատուլինը: