ՌԴ ԱԳ փոխնախարար.Արտաքին և ներքին բոլոր խաղացողներին կոչ ենք անում ցուցաբերել առավելագույն զսպվածություն

94

Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն լրագրողներին հայտնել է, որ Մոսկվան կոչ է անում բոլոր խաղացողներին՝ և արտաքին, և ներքին, առավելագույն զսպվածություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի նկատմամբ:

«Մենք բոլոր խաղացողներին՝ և արտաքին, և ներքին, կոչ ենք անում ցուցաբերել առավելագույն զսպվածություն, այդ թվում ՝ հռետորաբանության առումով: Հիմա կարևոր է հնարավորինս զգույշ լինել՝ հրադադարի ռեժիմին անհապաղ հասնելու և կողմերին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար»,-ասել է նա: