Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի մարտերում սիրիացի վարձկանների է օգտագործում. ՌԴ-ում ՀՀ դեսպան

190

ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանը «ՌԻԱ» Նովոստիին տված հարցազրույցում նշել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի մարտերում սիրիացի վարձկանների է օգտագործում, որոնք Սիրիայից Ադրբեջան տեղափոխել է Թուրքիան:

«Վերջին ժամանակներս մոտ 4000 զինյալ է Սիրիայից Թուրքիան տեղափոխել Ադրբեջան: Նրանք արդեն այդ կողմում մասնակցում են պատերազմին (խմբ), նրանց պատրաստում են գրոհայինների ճամբարներում և այդտեղից էլ տեղափոխում»,-ասել է դեսպանը: