Իրանն օգտագործում է իր բոլոր հնարավորությունները Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորելու համար

85

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաեդ Խատիբզադեն հայտարարել է, որ Իրանն օգտագործում է իր բոլոր հնարավորությունները Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորելու համար՝ նշելով, որ ռազմական ճանապարհը վեճի լուծում չէ:

Խատիբզադեն նշել է, որ Իրանն անմիջապես կոչ է արել բարեկամական պետություններ Հայաստանին ու Ադրբեջանին հակամարտությունը դադարեցնել և հնարավորինս շուտ բանակցություններ սկսել:

Նա նշել է, որ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց է ունեցել իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ, հայտնել Թեհրանի պատրաստակամությունը աջակցելու պատերազմող կողմերին դադարեցնելու հակամարտությունը։