ԱՄՆ Պետքարտուղար Պոմպեոն անդրադարձել է Ղարաբաղի հակամարտությանը

50

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Կրետե իր այցի ընթացքում Հայաստանին և Ադրբեջանին հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները` նշելով, որ Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ ավելի վաղ քննարկել է բախումները:

«Արտգործնախարարը և ես անդրադարձ ենք կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, որում երկու կողմերն էլ պետք է դադարեցնեն բռնությունը և աշխատեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և հնարավորինս արագ վերադառնան առարկայական բանակցությունների», ասել է Պոմպեոն: