Թուրքիայի հովանավորյալ սիրիական խմբավորման հրամանատար. «Մենք զորք ենք ուղարկել Ադրբեջան»

228

Թուրքական ազգայնական ուղղվածության «Yeniakit» լրատվական կայքը հայտնել է, որ «Սիրիայի ազգային բանակի» (Թուրքիայի կողմից հովանավորվող խմբավորում) հրամանատար գեներալ Զիյադ Հաջի Ուբեյդը հաստատել է, որ իրենք զորք են ուղարկել Ադրբեջան Հայաստանի դեմ կռվելու համար։

Ուշագրավ է, որ սիրիացի հրամանատարը պնդել է, որ «այդ քայլով իրենք իրենց պարտքն են վճարում Թուրքիային Սիրիայում ստացած աջակցության դիմաց»։ Ուբեյդը, շեշտել է, որ իրենք պատրաստ են Թուրքիայի ազգային շահերի համար ամեն տեղ կռվել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնել էր, որ ըստ հետախուզության տվյալների` Սիրիայից մոտ 4000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին։

Բացի այդ Ռոյթերզ գործակալությունը տեղեկացրել էր, որ Սիրիացի երկու ապստամբներ հայտնել են, որ Անկարան խոստացել է ավելացնել մեծամասամբ մուսուլմաններով բնակեցված իր դաշնակցին տրամադրվող օգնությունը և սիրիացի գրոհայիններ է ուղարկում ի աջակցություն հարևան Հայաստանի դեմ հակամարտող Ադրբեջանին։