Թունիսում ՀՀ դեսպան. ադրբեջանական կողմից զոհվածների թվում կան Սիրիայից ժամանած վարձկաններ

65

ԱԳՆ-ն ներկայացնում է հատվածներ «BBC» հեռուստաալիքին տված Թունիսում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանի հարցազրույցից Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան տեղի ունեցավ ադրբեջանական զինված ուժերի հարձակումը Արցախի և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով՝ ծանր հրթիռակիրների ու օդուժի կիրառմամբ: Արդյունքում՝ Հայաստանի կառավարությունը հայտարարեց ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք: Այժմ հայկական ուժերը կատաղի մարտեր են մղում առաջնագծում: Ադրբեջանը խեղաթյուրում է իրական փաստերը՝ մոլորեցնելով լրատվամիջոցներին, մինչդեռ շփման գծից եկող տեղեկատվությունը իրականում հստակ է:

Ադրբեջանը ռմբակոծում է քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները, դպրոցները, այդ թվում նաև մայրաքաղաք Ստեփանակերտում՝ պատճառելով մարդկային կորուստներ խաղաղ բնակչության շրջանում: Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված այս պատերազմը սանձազերծվել է Թուրքիայի շոշափելի աջակցությամբ: Միջազգային լրատվամիջոցները, նախքան հարձակումը, հայտնում էին, որ սիրիացի զինյալ ծայրահեղականներ են տեղափոխվել Ադրբեջան: Մինչ այժմ ստացված տեղեկատվության համաձայն՝ ադրբեջանական կողմից զոհվածների թվում կան Սիրիայից ժամանած վարձկաններ: Այժմ հայկական զորքերը, ինչպես նշեցինք, միակողմանիորեն հետ են մղում Ադրբեջանի թուրքական աջակցությամբ այս հուժկու հարձակումը:

Հայաստանը բազմիցս նշել էր, որ պատրաստ է վերսկսել խաղաղ գործընթացը: Սակայն, պետք է արձանագրել, որ հակառակ կողմը շարունակաբար համառություն է ցուցաբերում. այս է խնդիրը: Տարիների ընթացքում Թուրքիայի սադրիչ դիրքորոշումները հիմնականում ձախողել է հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորումը:

Ambassador Arshak Poladian with Mohamed Seif Elnasr for the BBC News عربي regarding #armenia #azerbaijan conflict.A very good interview and highly recommended to watch السفير الأرميني في تونس يتحدث الينا في #عالم_الظهيرة عن المواجهة العسكرية بين بلاده وأذربيجان ويؤكد ان بلاده ستواصل القتال حتى النهاية وان كانت مستعدة لبدء الحوار . #ارمينيا #أذربيجان #_ناجورنو_كاراباخ#Artsakh#NagornoKarabakh#Stepanakert#yerevan#Martuni#Martakert

Posted by Edmond Sabella on Monday, September 28, 2020