Հայկական կողմը 4 օրում խոցել է թշնամու գրեթե այնքան զրահատեխնիկա, որքան Արցախյան առաջին պատերազմում

1088

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հայկական կողմը Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների 4 օրերի ընթացքում խոցել է թշնամու գրեթե այնքան զրահատեխնիկա, որքան Արցախյան պատերազմի ողջ ընթացքում:

«4 օրում խփվել է գրեթե այնքան թշնամական տեխնիկա, որքան Արցախյան պատերազմի ժամանակ»,- ասաց Հարությունյանը:

Արցախի նախագահը նշեց, որ ադրբեջանական առաջին հարվածն անակնկալ էր, բայց համեմատություն տանելով Սովետական միության նկատմամբ ֆաշիստական Գերմանիայի հարվածի հետ, նշեց, որ գերմանական զորքերն օրերի ընթացքում սահմանից հասել են գրեթե Մոսկվա, իսկ այսօր մարտերն ընթանում են սահմանին և ոչինչ չի փոխվել: