Ադրբեջանում վարձկան զինյալների տեղակայման առնչությամբ քաղաքակիրթ աշխարհի մտավախությունների շուրջ

67

Ինչո՞վ է պայմանավորված քաղաքակիրթ աշխարհի և հատկապես մեր հարևանների մտավախությունն Ադրբեջանում վարձկան զինյալների տեղակայման առնչությամբ

1. Թուրքիայի նման գործելաոճը գրեթե կրկնությունն է սիրիական հակամարտության մեկնարկին Անկարայի որդեգրած մարտավարության, որը վերջնարդյունքում հանգեցրեց ոչ միայն Սիրիայի, այլև ամբողջ տարածաշրջանում տևական պայթյունավտանգ իրավիճակի՝ վերածվելով նաև միջազգային բազմաշերտ հակամարտության։

2. Բանն այն է, որ հիմնականում Սիրիայից տեղափոխված վարձկանները պատրաստված են անապատային և բնակավայրային միջավայրերում ռազմագործողություններին, հետևաբար լեռնային ռելիեֆի պայմաններում և հատկապես կանոնավոր բանակի գործողությունների դեմ նրանց արդյունավետությունը զրոյական է։

3. Կրոնական-գաղափարական առումով մեծամասամբ սունի վարձկանների համար առաջնային թշնամի են համարվում նախ սեփական դավանական ուղղության շրջանակում «անհավատները», ապա նաև շիա մուսուլմանները։ Ի դեպ այդպիսին է Ադրբեջանի մուսուլման բնակչության շուրջ 85 %-ը և Իրանի բնակչության 85 %-ը։

4. Նախորդ երկու կետերով պայմանավորված՝ չի բացառվում, որ բացահայտ նյութական շահեր և սեփական նեղ նպատակներն ունեցող զինյալները որոշակի փուլում հրաժարվեն իրենց առջև դրված բուն՝ ԱՆԻՄԱՍՏ խնդրից և շարժվեն առավել մեծ հնարավորությունների ճանապարհով՝ դեպի Ադրբեջանի քաղաքներ՝ ապակայունացնելով այդ երկիրը և լուրջ անվտանգային սպառնալիքներ ստեղծելով նրա անմիջական հարևանների՝ Ռուսաստանի, Իրանի, նաև Վրաստանի համար։ Ի դեպ առաջին երկուսը նույն Սիրիայում անցած մի քանի տարիներին մարտնչում են նման ճանապարհով անցած ծայրահեղականների դեմ։

5. Ադրբեջանի ամբողջական ապակայունացման պարագայում միանաշանակ է նրա մասնատման, այդ թվում նաև՝ գլոբալ ահաբեկչական կենտրոնի վերածվելու հնարավորությունը՝ սիրիական և իրաքյան սցենարների, նաև «Իսլամական պետություն» և այլ ահաբեկչական խմբավորումների գործունեության և դրա համամարդկային հետևանքների դեռևս թարմ օրինակով։ Այս դրույթով էլ պայմանավորված է նաև Արևմուտքի անհանգստությունը։

6. Ադրբեջանում ապակայունացումը, հնարավոր քաոսը հանգեցնելու է առնվազմն 3 տարածաշրջանային դերակատարների՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի միջև նոր հակամարտությանը, որին չեն կարող որոշակի մասնակցություն չունենալ նաև այս տարածաշրջանում տնտեսական շահեր ունեցող արևմտյան որոշ դերակատարներ։

7. Եվ, հետևաբար, հայկական անպարտելի ԶՈւ-երն այս պահին Արցախում գլխատում են քաղաքակիրթ մարդկությանը սպառնացող թուրք-ադրբեջանական ահաբեկչական մեքենան։

Արմեն Պետրոսյան