Այսօր բուն մարտի տևողությունը եղել է 6-7 ժամ. Արծրուն Հովհաննիսյան

249

ՀՀ ՊՆ ներկայցուցիչ Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ այսօր շատ ծանր մարտական գործողություններ են ընթացել հյուսիսում և հարավում։ Բուն մարտի տևողությունը եղել է 6-7 ժամ։ Հակառակորդը 21:00-ի ամփոփված տվյալների համաձայն` այսօր ունեցել է 440-450 սպանված` զինծառայող և ոչ զինծառայող` ահաբեկիչներ, ավելի քան 800-900 վիրավոր, կորցրել է մարտի մեջ մտած 45 միավոր զրահատեխնիկա և մարտի մեջ չմտած 8-9 տասնյակ զրահատեխնիկա, 3 ինքնաթիռ, 1 ուղղաթիռ, 10 ԱԹՍ և 3 «Սմերչ»: