Ադրբեջանցի դիվանագետի խոստովանությունը Ալիևի մասին

1213

Ադրբեջանցի դիվանագետ, ԵՄ-ում Ադրբեջանի ներկայացուցչության նախկին ղեկավար, Եվրոպայի խորհրդում Բաքվի նախկին մշտական ներկայացուցիչ Արիֆ Մամմեդովը (Արիֆ Շահմարլը) բազմահազարանոց հետևորդներ ունեցող իր ֆեյսբուքյան էջում ուշագրավ գրառում է կատարել։

Ադրբեջանցի դիվանագետը, Արցախի ՊԲ-ի` Գյանջայի ռազմական օդանավակայանին հարվածելուց հետո կատարած գրառման մեջ իր անվստահությունն է հայտնել Ադրբեջանի նախագահի հանդեպ։

Նա, մասնավորապես, հրապարակելով Ալիևի նկարը` գրել է. «Գուցե հիմա ճիշտ ժամանակը չէ այդ մասին ասելու, բայց ես չեմ վստահում այս մարդուն և չեմ հավատում, որ նա կարող է որևէ լավ բան անել մեր երկրի և ազգի համար։ Ես կուզենայի սխալվել, բայց վստահ եմ, որ ժամանակը կապացուցի իմ իրավացիությունը»։

Ավելի ուշ Մամմեդովը հեռացրել է իր գրառումը։