Սաուդյան Արաբիայի Առևտրի պալատի ղեկավար կոչ է արել բոյկոտել թուրքական ամեն ինչ

158

Սաուդյան Արաբիայի Առևտրի պալատի ղեկավար Աջլան ալ-Աջլանը կոչ է արել բոյկոտել թուրքական ամեն ինչ՝ ներառյալ ներմուծումները, ներդրումները և զբոսաշրջությունը:

Թուրքականը բոյկոտելու կոչը հնչել է այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ծոցի արաբական որոշ երկրներ թիրախավորում են Թուրքիան և
վարում են տարածաշրջանը ապակայունացնող քաղաքականություն:

«Թուրքական ամեն ինչի բոյկոտելը՝ լինի դա ներմուծում, ներդրումներ կամ զբոսաշրջություն, յուրաքանչյուր սաուդցու պատասխանատվությունն է, վաճառական և սպառող, դա պատասխանն է մեր ղեկավարության, մեր երկրի և մեր քաղաքացիների նկատմամբ Թուրքիայի կառավարության շարունակական թշնամանքին»,-Twitter-ում գրել է ալ-Աջլանը: