Թբիլիսիում ցուցարարները Իվանիշվիլիի պատկերով թղթադրամներ են կախել

427

Թբիլիսիում շարունակվում են խաղաղ բողոքի ցույցերը: Ցուցարարները իրենց բողոքն արտահայտում են տարբեր ձևերով։
Նրանք «ամոթ է» և «ստրուկ» գրությամբ թղթե ինքնաթիռներ են գցել խորհրդարանի մուտքի մոտ, որտեղ ոստիկաններ էին մոբիլիզացված: Ցուցարարները նաև տարբեր հեշթեգերով կպչուն թղթեր են փակցնում խորհրդարանի տարածքում՝ այդ թվում երկաթե պատնեշների վրա:
Իսկ խորհրդարանի շենքի ետնամուտքի տարածում, որտեղոստիկանությունը երկաթե պատնեշներ է տեղադրել, ցուցարարները «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի պատկերով թղթադրամներ են կախել: