Ամերիկացի փորձագետ. «Գյանջայում գտնվող ինքնաթիռները թուրքական F-16-եր են»

1159

Քրիստիանը Տրիբերտը, ով միջազգային մակարդակի փաստերի ստուգման մասնագետ է և Նյու-Յորք Թայմզում է աշխատում, քիչ առաջ իր «Twitter»-ի միկրոբլոգում հրապարակել է փաստեր՝ թուրքական F-16 կործանիչների Ադրբեջանում գտնվելու վերաբերյալ։

Նա հրապարակել է Գյանջայի օդանավակայանի՝ հոկտեմբերի 3-ին արբանյակից արված լուսանկարը, որով երևում են թուրքական F-16-ները։

Մասնագետը նշել է, որ նկարում երևացող ինքնաթիռները համեմատել է տարբեր ռազմական ինքնաթիռների հետ և արդյունքում հանգել այն եզրակացության, որ դրանք թուրքական F-16-եր են։
Նա նաև գրել է, որ Գյանջայի օդանավակայանում երևում է մեկ այլ, ավելի մեծ ինքնաթիռ, որը ամենայն հավանականությամբ թուրքական օդուժին պատկանող CN-235 CASA բեռնատար ինքնաթիռ է։