Վրաստանում ընկած ԱԹՍ-ն «Harop» է. Տարածաշրջանում ունի միայն Ադրբեջանը. Geo-army.ge

106

Վրաստանում Geo-Army.ge ռազմական լրատվական հարթակը հայտնել է, որ հոկտեմբերի 7-ին Վրաստանի տարածքում ընկած ԱԹՍ-ներից մեկն իսրայելական արտադրության «Harop» տեսակն է, որը տարածաշրջանում ունի միայն Ադրբեջանը:

Լրատվականը կից լուսանկարներ է հրապարակել ու գրել. «Լուսանկարներ կան, որոնցից կարելի է ենթադրել, որ հրեական անօդաչու թռչող սարքերից մեկը պետք է որ «Harop» լինի, որը Կովկասի տարածաշրջանում միայն Ադրբեջանն ունի ու ակտիվորեն օգտագործում է Ղարաբաղյան պատերազմում»: