Ադրբեջանում քրեական գործ են հարուցել WARGonzo-ի հեղինակի դեմ

1010

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել WarGonzo-ի հեղինակ, ռուս բլոգերի Սեմյոն Պեգովի դեմ:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ «համացանցում իրականացված ուսումնասիրությունների ընթացքում վերլուծվել են որոշ տեսանյութեր, որոնք միտված են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասնատմանը»։ Մասնավորապես նշվել է, որ ՌԴ քաղաքացի Սեմյոն Պեգովը հայերի հետ ներգրավվել է հանցավոր կապերի մեջ և առանց համապատասխան փաստաթղթերի, խախտելով Ադրբեջանի պետսահմանների մասին օրենքը, այցելել է Ստեփանակերտ և այլ բնակավայրեր, որտեղ բազմաթիվ հարցազրույցներ է վերցրել և տեսանյութեր հրապարակել՝ կոչ անելով ՌԴ քաղաքացիներին օգնել Հայաստանին։

Քրեական գործը հարուցվել է ահաբեկչության բաց կոչերի, հակապետական կոչերի, Ադրբեջանի պետսահմանը խախտելու վերաբերյալ ՔՕ համապատասխան հոդվածների հիման վրա: