Լիբանանցի պատգամավորը զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին

165

Դատապարտելով Հայաստանի սահմանագծի ուղղությամբ հայ ժողովրդի դեմ հարձակումները` լիբանանցի պատգամավոր Թալալ Արսլանը թվիթերում գրել է.

«Տարածաշրջանում փոքրամասնությունների պաշտպանությունը մեծ պետությունների ու ՄԱԿ-ի ԱԽ-ի պարտականությունն է, և Հայաստանի դեմ կատարված ու այսօր շարունակվող հարձակումը մերժելի ու դատապարտելի է: Զորակցում ենք ու կանգնած ենք հայ ժողովրդի կողքին, որի հետ ունենք պատմական սերտ կապեր ու իրավունքի տեր պահանջատերը հաղթական է ամենուրեք ու ամեն տեղ»։