Sky News Arabia. Ադրբեջանում կռվող վարձկանների ընտանիքները դժգոհում են, որ չեն ստանում խոստացված աշխատավարձերը

1199

Sky News Arabia հեռուստաընկերությանը անդրադարձել է Ղարաբաղում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ կռվող սիրիացի վարձկաններին։ Տեսանյութում նշվում է, որ վարձկանների՝ Ադրբեջան տեղափոխելու գործում մեծ դերակատարում ունի թուրքական կողմը, որը հեռավոր պատերազմի մեջ ներքաշելու համար շահագործում են սիրիացիների կյանքի պայմանները։

Հեռուստաընկերությունը, հղում անելով Independent թերթին, հայտնում է, որ սիրիացի զինյալները նույնիսկ չգիտեն Ադրբեջանի գտնվելու վայրը, սակայն այնտեղ մեկնելու գայթակղությունը բարձր վարձրատրությունն է՝ ամսական 1200 դոլար աշխատավարձ։ Միևնույն ժամանակ պարզվում է, որ Իդլիբում նրանց ընտանիքներն այդ աշխատավարձն ու մահվան դեպքում փոխհատուցումը չեն ստանում, ինչն առաջացրել է վերջիններիս խիստ դժգոհությունն ու բարկությունը։

Միայն վերջին օրերին 55 վարձկանի դի է տեղափոխվել Սիրիայի հյուսիս, և ստացվում է, որ վարձկաններն իրենց աղքատությունը վճարում են մահով։