Պեսկով. Ռուս զինվորականները ստուգում են Հայաստանի տարածքի ուղղությամբ Ադրբեջանի հարվածի մասին տեղեկությունները

768

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ռուս զինվորականները ստուգում են անմիջապես Հայաստանի տարածքի ուղղությամբ Ադրբեջանի հարվածի մասին տեղեկությունները:

«Մեր ռազմական գերատեսչությունը ստուգում է տեղեկությունը, նրանք մշտական կապի մեջ են երկու կողմերից մեր գործընկերների հետ: Դուք գիտեք, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել հակամարտող կողմերի պաշտպանության նախարարների հետ: Այդ տեղեկությունը ճշտվում և վերլուծվում է»,-ասել է Պեսկովը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք դա կնշանակի ՀԱՊԿ որևէ մեխանիզմի գործարկում, եթե այդ տեղեկությունները հաստատվեն, Կրեմլի ներկայացուցիչն առաջարկել է սպասել արդյունքներին. «Եկեք սպասենք ստուգման արդյունքներին»: