Սիրիացի գրոհայինները սարսափած են հայ դիպուկահարներից

1043

Անկախ լրագրող Լինդսի Սնելը, ով հետաքննում է հակամարտությունները և հումանիտար ճգնաժամերը, թվիթերում գրել է, որ Ադրբեջան մեկնած սիրիացի վարձկանները սարսափած են հայ դիպուկահարներից:

Դեպքը պատմում է Սիրիայի ազգային բանակի (SNA) զինյալը, որ նոր էր վերադարձել Ադրբեջանից. «Իմ զարմիկը և ես  ողջ պատերազմի ընթացքում կռվում էինք Սիրիայում, և նման բան երբեք չէինք տեսել: Մարտերից մեկի ընթացքում մեզնից 45-ը բլրի վրա էր: Մեկ դիպուկահարը սպանեց «Սուլթան Մուրադի» 8 և «Համզայի» 2 անդամի: Նրանց դիպուկահարները նման են կինոների դիպուկահարներին»: