Թուրքիան Հունաստանի կառավարական ինքնաթիռը 20 րոպե պահել է թուրք-իրաքյան սահմանի վրա

414

Թուրքիայի իշխանությունները հոկտեմբերի 14-ի երեկոյան Հունաստանի կառավարական ինքնաթիռը 20 րոպե պահել են Մոսուլից դեպի հյուսիս թուրք-իրաքյան սահմանի վրա՝ մերժելով թռիչքի թույլատվություն տրամադրել, որին նրանք հավանություն Էին տվել ավելի վաղ: Ինքնաթիռում գտնվել Է արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը, որը վերադառնում Էր Աթենք: Այդ մասին հաղորդել Է Հունաստանի ERT հանրային հեռուստատեսությունը:

«Այդ գործողությունը դուրս Է գալիս բարիդրացիության հասկացությունից եւ խախտում Է դիվանագիտական գործելակերպի կանոնները»,-նշում Է հեռուստաալիքը: Հունաստանի արտաքին գործերի նախարարի այցն Իրաք առաջինն Էր 22 տարվա ընթացքում: Այցն ավարտվելուց հետո ինքնաթիռը թռել Է Իրաքից:

«Թուրքիայի իշխանությունները VIP չվերթի մասին ծանուցվել Էին եւ թռիչքը թույլատրել, բայց սահմանին մոտանալիս այն ետ են կանչել: Սկսվել են ինտենսիվ դիվանագիտական բանակցություններ, ինքնաթիռը հարկադրված Է եղել նվազեցնել բարձրությունը եւ պտույտներ գործել, մինչեւ որ խնդիրը լուծվել Է: Դրա հետ մեկտեղ առաջացել Է վառելանյութի անբավարարության ռիսկի հարց»,-հայտնել Է ERT-ը: