Իրանի ԱԳՆ. Իրանը պատրաստ է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանը

126

Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը հոկտեմբերի 15-ին հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ: Կողմերը քննարկել են Լեռնային Ղառաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը:

Զարիֆը հայտնել է, որ Իրանը պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և կայուն կարգավորմանը՝ «Իրան-Թուրքիա-Ռուսաստան տարածաշրջանային նախաձեռնության շրջանակներում` որպես Մինսկի խմբի մեխանիզմի լրացում»: