Մահացել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Մարգար Եսայանը

225

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտնել է լրագրող, իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցության պատգամավոր Մարգար Եսայանի մահվան մասին:

«Մենք կորցրեցին թանկագին Մարգար Եսայանին: Ցավակցում եմ: Նա այն հրաշալի մարդկանցից մեկն էր, որին մեծացրել էր այս երկիրը: Համբերություն եմ մաղթում նրա ընտանիքին և հարազատներին»,-Թվիթերում գրել է Քալընը:

Նշենք, որ անցած տարի Եսայանի մոտ ախտորոշվել էր քաղցկեղ: