ԱՄՆ-ը զգուշացրել է Թուրքիային ռուսական S-400 համակարգերի ձեռքբերման հետևանքների մասին

48

ԱՄՆ-ի պետքարտուղարության մամուլի քարտուղար Մորգան Օրագուսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի համար Թուրքիայի կողմից  ռուսական այնպիսի ռազմական արտադրանքի ձեռքբերումը, ինչպիսին է S-400 համակարգերը, անընդունելի է: Օրագուսը այս հայտարարությամբ Թուրքիային նախազգուշացրել է ԱՄՆ-ի հետ անվտանգության ոլորտում հարաբերություններում հնարավոր լուրջ հետեւանքների մասին, եթե Թուրքիան ակտիվացնի այդ համակարգերը:

«Եթե դա հաստատվի, մենք ամենավճռական կերպով կդատապարտենք S-400 հրթիռի փորձարկումը Թուրքիայի կողմից՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակցի եւ ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերոջ պարտականությունների հետ անհամատեղելի քայլ»,-ասել է Մորգան Օրտագուսը: