Իրանն աջակցում է ԼՂ-ի հարցով Ռուսաստանի նախաձեռնությանը

75

Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, որ Թեհրանն աջակցում է Ռուսաստանի դիվանագիտական աշխատանքները՝ ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հարցով հրադադարի հաստատմանը:

Ջալալիի խոսքով, տարածաշրջանում խաղաղության հասնելու համար հարմար կլիներ նաև Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդության ձևաչափը՝ որպես երաշխավոր երկրների՝ Աստանայի ձևաչափով:

«Կամ էլ այլ ձևաչափեր, օրինակ, ԵԱՀԿ ՄԽ և Իրանի ու Թուրքիայի միջև որոշակի համադրություն, կամ էլ այլ առաջարկություն»,-ասել է դիվամագետը՝ նշելով, որ այս առաջարկները նույնպես ենթակա են դիտարկման և ուսումնասիրության: