Սիրիացի վարձկաններին սատարող արաբական տելեգրամյան ալիքներից մեկում հրապարակվել է սիրիական «Սուլթան Մուրադ» ահաբեկչական խմբավորման անդամներից մեկի`զինակից ընկերներին ուղարկած ձայնային հաղորդագրությունը, որը ևս մեկ անգամ ապացուցում է, որ սիրիացի վարձկանները ուղարկվում են Ադրբեջան։

Ուշագրավ է, որ ձայնագրությունը հրապարակվել է հոկտեմբերի 15-ին և ձայնագրությանը ուղեկցող գրառումից պարզ է դառնում, որ վարձկաններին դեռ շարունակում են ուղարկել Ադրբեջան։ Միևնույն ժամանակ նշվում է, որ չնայած նրանք Լիբիա են ուզում գնալ, բայց նրանց խաբեությամբ Ադրբեջան են տանում։
«Region Monitor»-ը վերծանել և թարգմանել է վերոնշյալ ձայնային հաղորդագրությունը։