Մակրոնը ողջունում է մարդասիրական զինադադարը՝ համաձայնեցված ԵԱՀԿ ՄԽ հետ և Ֆրանսիայի միջնորդության արդյունքում

170

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է կեսգիշերից Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար զինադադարի հաստատման մասին համաձայնությունը և ընդգծել, որ այն պետք է խստորեն հարգվի երկու կողմից էլ:

«Հանրապետության Նախագահը ողջունում է մարդասիրական զինադադարը, որը հայտարարվել է այսօր երեկոյան Հայաստանի և Ադրբեջանի կողմից համատեղ` Մինսկի խմբի հետ համաձայնեցված վերջին օրերի և ժամերի ֆրանսիական միջնորդության արդյունքում։

Այս հրադադարը պետք է լինի անվերապահ և խստորեն պահպանվի երկուստեք։ Ֆրանսիան կլինի չափազանց հետևողական և կմնա հանձնառու, որպեսզի ռազմական գործողությունները տևականորեն դադարեցվեն, և շուտով սկսվեն արժանահավատ քննարկումներ»,-նշված է նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: