ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը մարդասիրական զինադադարի կարևորության մասին

162

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հոկտեմբերի 18-ին 00:00-ին հայտարարված մարդասիրական զինադադարին՝ նշելով, որ հայկական կողմն այն ընկալում է որպես հոկտեմբերի 10-ի Մոսկվայի համատեղ հայտարարության իրականացում:

«Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը և Ֆրանսիայի նախագահի անմիջական ներգրավվածությունը հոկտեմբերի 17-ին մարդասիրական զինադադարի համաձայնությունը ձեռք բերելու գործում:

Մենք ելնում ենք այն ընկալումից, որ այս պայմանավորվածությունը կյանքի է կոչում հոկտեմբերի 10-ի Մոսկվայի համատեղ հայտարարությունը, որով հաստատվել է հրադադար և ընդգծվել կրակի դադարեցման վերիֆիկացիոն պարամետրերի ներդրման անհրաժեշտությունը»: