Հայկական կողմը մինչև 20:30-ը խոցել է 9 ԱԹՍ, երկուսը`ՀՀ տարածքում

148

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հոկտեմբերի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է, որ Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի ընթացքում հոկտեմբերի 18-ին` մինչև 20:30-ը, խոցվել է Ադրբեջանի զինված ուժերի 9 անօդաչու թռչող սարք, որոնցից 2-ը` Հայաստանի Հանրապետության տարածքում:

«Օրվա ընթացքում ակտիվ մարտական գործողություների ընթացքում Ադրբեջանը նորից կիրառել է օդային հարձակման տարբեր միջոցներ, այդ թվում` ԱԹՍ-ներ: 20:30-ի դրությամբ խոցվել է 9 ԱԹՍ, որից երկուսը ՀՀ տարածքում»,- ասել է Հովհաննիսյանը: