Վրաստանի Զուգդիդի քաղաքում զինված անձը պատանդներ է վերցրել բանկում

141

Վրաստանի Զուգդիդի քաղաքի «Bank of Georgia»-ի մասնաճյուղերի մեկում զինված անձը պատանդներ է վերցրել: Ըստ նախնական տեղեկությունների՝ հանցագործը զինված է ինքնաձիգով և նռնակով, դեռևս պահանջներ չի ներկայացրել:

Պատանդների թվում են բանկի աշխատողները և հաճախորդները, տեղում աշխատում են Վրաստանի ոստիկանությունը և հատուկ նշանակության ջոկատայինները: