«Երկիրը գերեզմանոց է դարձել». ադրբեջանցի զինվորի մայր

482

Համացանցում հայտնվել է ադրբեջանցի զինվորներից մեկի մոր մասնակցությամբ տեսանյութ, որում վերջինս իր դժգոհությունն է հայտնում Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի վերաբերյալ։

Կինը մասնավորապես ասում է.
«Ես որպես մայր արդեն չեմ կարողանում լռել, չեմ կարողանում զսպել արցունքներս: Հայրենիքը միայն աղքատների համա՞ր է: Թող հարուստները գնան ռազմաճակատ:
Որտե՞ղ են նախարարների երեխաները:
Ո՞ւր են Քյամալադդին Հեյդարովի որդիները:
Շահիդների թափած արյունը հարամ լինի իրենց:
Ինձ Ղարաբաղը, մեկ երկու հեկտար հողը, ոչ մի բանը պետք չի։ Ես միայն մի գանձ ունեմ, դա էլ իմ տասնութ տարեկան որդին է:
 Մեկ շաբաթ է, ինչ իրենից ոչ մի լուր չունեմ: Ինձ ասում են մի լացի, ոնց լաց չլինեմ:
Երկիրը մի մեծ գերեզմանոց է դարձել: Անհնար է դիմանալ, շատ դժվար է, Ալլահ»։

«Страна превратилась в кладбище». мать азербайджанского солдата

В Сети появилось видео, в котором мать азербайджанского солдата выражает свое недовольство в связи с войной в Арцахе, развязанной Азербайджаном.

Posted by RegionMonitor — Информационный портал on Wednesday, October 21, 2020