ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը իր մտահոգությունն է հայտնել Վրաստանի տարածքով Ադրբեջանին զենք մատակարարելու կապակցությամբ

100

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը հոկտեմբերի 21-ին նամակ է հղել Լիբանանում Վրաստանի պատվո հյուպատոս Մարսել Դավիթ Խուզամիին, որում իր մտահոգությունն է հայտնել Վրաստանի տարածքով Թուրքիայից ու Իսրայելից զենք և զինամթերքի մատակարարումների կապակցությամբ, որոնք օգտագործվում են Արցախ բնակչության դեմ՝ երեխաների, կանանց ու տարեցների:

 «Թեև Վրաստանը հայտարարել է, որ անկողմնակալ դիրքորոշում ունի և խոսում է ի նպաստ ժողովրդավարության և մարդու իրավունքների, սակայն մենք խորապես մտահոգ ենք, որ Թբլիսիին Ադրբեջանին իր ցամաքային և օդային տարածքներն է տրամադրում՝ վարձկաններին, ինչպես նաև իսրայելական ու թուրքական զենքեր տեղափոխելու համար, որոնք օգտագործվում են քաղաքացիներին սպանելու և Արցախի հանրապետության քաղաքային ենթակառույցվածքներն ու պատմական եկեղեցիները թիրախավորելու համար: Իրողություն, որ ուղղակի կերպով հակասում է Թբլիսիի հայտարարած բարիդրացիության քաղաքականությունը:

Հարկ է նշել, որ Թբիլիսին պետք է կանխարգելի մեղսակցության վերաբերյալ տպավորության ստեղծումը: Ի վերջո, Վրաստանն ու վրացիները, Հայաստանի և հայերի նման, զոհերը պիտի դառնան Ադրբեջանի հանրապետության, Թուրքիայի և վարձկաններ կողմից  գործած ոճիրների: Արցախի մեջ Ադրբեջան-Թուրքիա-ահաբեկչական վարձկանների հաջողությունը անկասկած հանդուգն պտի դարձնի պատերազմի առանցքը և առավել մեծ վտանգ ստեղծի ամբողջ տարածաշրջանի և դրա երկրների համար, որոնք պետք է ստիպված լինեն առանձին դիմակայել պանթուրանությանը և իսլամական ահաբեկչական խմբակներին: Հարմարվողականության քաղաքականությունը չի կանխարգելու վտանգը, այլև մեծացնում է և ապահովում է նրա հաջողությունը»,-նշված է նամակի մեջ: