Եվրամիությունը Վրաստանին բացառել է անվտանգ երկրների ցուցակից

95

Վրաստանն այլևս չի մտնում Եվրամիության ոչ-անդամ անվտանգ երկրների ցանկում, որոնց քաղաքացիները հնարավորություն ունեին շրջագայել Շենգեն գոտու երկրներում:

Համաճարակային իրավիճակի սրման պատճառով Վրաստանի հետ միասին ցանկից բացառվել են նաև Կանադան և Թունիսը, հնարավոր է նաև՝ Սինգապուրը: ԵՄ վերջանական որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 23-ին:

Նշենք, որ հոկտեմբերի 21-ի տվյալներով՝ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1595 դեպք: