Իսրայելի ԱԳՆ-ի դիմաց ցույց է՝ ընդդեմ Ադրբեջանին զենք վաճառելու. Լուսանկար

108

Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը Ֆեյսբուքի էջում լուսանկարներ է հրապարակել Իսրայելի ԱԳՆ-ի դիմաց տեղի ունեցող ցույցից: Ցուցարարները պահանջում են դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին: Վարդապետը հայտնել է, որ ցույցին միացել են նաև սիրիացի քահանաներ: