Իրանը չի հանդուրժի ագրեսիա իր սահմաններին կամ տարածքում

88

ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում նշել է, որ Թեհրան ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ռազմական գործողություններին և չի հանդուրժի ագրեսիա իր սահմաններին կամ տարածքում:

«Մեր երկրի հարակից շրջաններում ակտիվությանը լրջորեն և ուշադիր հետևում են Իսլամական պետությունում, և անընդունելի համարելով հակամարտող կողմերից յուրաքանչյուրի ագրեսիան մեր երկրի տարածքում՝ լրջորեն զգուշացնում է նրանց անհրաժեշտ զգուշության մասին»,-ասել է Ջալալին՝ ընգծելով, որ Իրանը սերտ և լուրջ կապի մեջ է բոլոր կողմերի հետ: