Ֆրանսիան խորհրդակցությունների նպատակով հետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին

265

Ֆրանսիան խորհրդակցությունների համար հետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին: Պատճառը Թուրքիայի նախագահի կոպիտ խոսքն էր՝ ուղղված Ֆրանիսայի նախագահ Էմանուել Մակրոնին:

«Էրդողանի խոսքերն անընդունելի են: Վրդովմունքը և կոպտությունը միջոց չեն: Մենք Էրդողանին կոչ ենք անում փոխել քաղաքական կուրսը, քանի որ այն վտանգավոր է բոլոր առումներով: Մենք խորհրդակցությունների նպատակով հետ ենք կանչում Անկարայում մեր դեսպանին»,-ասված է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը Մակրոնին հորդորել էր «բուժել հոգեկանը»: